MENU

LeadershipMap Assessment Program inspired by #UNsmoke

 Registration Closed
Category
Individual growth
Date
2019-10-20 - 2019-12-02
Telephone
+37455988417
Email
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

LeadershipMap հմտությունների գնահատման ծրագիր

grow edutainment-ի կողմից #Unsmoke-ի հետ

 

 

Ուզու՞մ ես

գնահատել առաջնորդման հմտություններդ,

ստանալ անհատական հետադարձ կապ քո ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ,

գրանցվել մեր «տաղանդների ռեզերվում»՝ առաջատար կազմակերպություններում հետագա աշխատանքի համար։

 

Դիմիր «Առաջնորդների քարտեզ» ծրագրին մինչև դեկտեմբերի 2-ը և դարձիր 150 հաջողակներից մեկը։
Շնորհիվ grow edutainment-ի և Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության համագործակցության դու կարող ես մասնակցել միջազգային առաջադիմական այս մեթոդով գնահատմանը ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՎՃԱՐԻ։

Մասնակիցների թիվը սահմանափակ է, ուստի շտապիր ամրագրել քո տեղը։

 

ԴԻՄԵԼ ՀԻՄԱ

 

Ո՞վ կարող է դիմել․

Առաջնորդության գնահատման ծրագրին կարող են դիմել բակալավրի ավարտական կուրսի (20+), մագիստրատուրայի ուսանողներն ու ասպիրանտները, երիտասարդ մասնագետներն ու միջին օղակի ղեկավարները։ Մասնակիցները կխմբավորվեն ըստ փորձառության աստիճանի։

 

Ե՞րբ կարելի է դիմել․

Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը։ Առաջնորդության հմտությունների գնահատումը կմեկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 8-ից։ Յուրաքանչյուր խմբի գնահատումը կիրականացվի մեկ օրվա ընթացքում։

Գնահատման մեթոդաբանության մասին

“Գնահատման կենտրոնը” անհատների ունակությունների և ներուժի բացահայտման առաջադիմական մեթոդներից է, որը լայնորեն կիրառվում է միջազգային մի շարք կազմակերպություններում։ Գնահատման ընթացքում (սովորաբար 4- 6 ժամ տևողությամբ) մասնակիցները կատարում են մի շարք խմբային և անհատական վարժություններ և դիտարկվում մասնագետների կողմից։ Ծրագրի ավարտին յուրաքանչյուր մասնակից ստանում է անհատական հաշվետվություն իր ուժեղ կողմերի և բարելավման ուղղությունների վերաբերյալ։ Մասնակիցներին նաև տրամադրվում է սերտիֆիկատ։

 

«grow edutainment» խորհրդատվական կենտրոնի մասին․

grow edutainment–ը անհատների, թիմերի, բիզնեսի ու համայնքի աճի և զարգացման կենտրոն է: Ուսուցման և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում մենք կարևորում ենք «կրթազվարճանքի» (edutainment=education+entertainment) մոտեցումը, քանի որ համոզվել ենք, որ զարգացման գործընթացը չի ապահովում ցանկալի վերջնական արդյունք, եթե այն տհաճ է մասնակիցներին: grow edutainment–ի առանձնահատկություններից է այլընտրանքային ֆորմատների և մեթոդների կիրառումը մեր ծրագրերի ընթացքում:

 

#UNsmoke շարժման մասին․

#UNsmoke-ը կյանքը ծխից ազատելն է: Այս շարժումը միավորում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծխից ազատել իրենց, իրենց ընտանիքին և ընկերներին: Ծխի դեմ պայքարը մնում է մարդկության առաջ ծառացած համաշխարհային մարտահրավերներից մեկը։ Հաշվի առնելով վերոհիշյալն ու ներշնչված լինելով առանց ծուխ ապագա ստեղծելու իր առաքելությամբ, Ֆիլիպ Մորրիս ընկերությունը նախաձեռնել է #UNSMOKE-ը՝ որպես աշխարհի ծխողներին, չծխողներին, կարգավորող մարմիններին և փոփոխության համար պայքարողների համախմբող մի շարժում։

 
 

All Dates

  • From 2019-10-20 to 2019-12-02

List of Participants

 No Participant 

Powered by iCagenda

No Tag Found

Showcases

Background Image

Header Color

:

Content Color

: